Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշար
2017-05-18Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշարը այս տարի կկայանա հուլիսի 1-11-ը, տարբեր տարիքային խմբերով (մինչև 10, 12 և 18 տարեկան պատանիներ և աղջիկներ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
Մրցաշարը կանցկացվի ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Միջազգային հաշվարկի ուղարկվելու է միայն մինչև 18 տարեկանների մրցաշարը: Խաղարկվելու է ՖԻԴԵ-ի ժամակարգը՝ 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլին՝ 30 վայրկյան հավելումով):
Մրցաշարին մասնակցելու իրավունք ունեն.
- մինչև 12 տարեկաններում առնվազն IV կարգ ունեցողները
- մինչև 18 տարեկաններում առնվազն I կարգ ունեցողները
Մրցաշարի կազմակերպիչն է Հայաստանի շախմատի ակադեմիան:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 600 000 ՀՀ դրամ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել.
Հասցե՝ Շևչենկո 34, ք. Երևան, 0050, ՀՀ
Հեռ.՝ +374 10 44 84 79
Էլ. հասցե՝ chessacademyarm@gmail.com